Վահան Հովհաննիսյան. Մենք չունենք առավել ակտուալ խնդիր, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը![]() 30 մարտի 2012 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջնահերթ խնդիր է Հայաստանի համար»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների համաժողովում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Մյուս բոլոլ խնդիրները ածանցյալ են»,-ասել է նա: Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս: «Փակ սահմանները, հաղորդակցությունների բացակայությունը, Թուրքիայում և Ադրբեջանում մշակութային հուշարձանների ավերումը, պատերազմական իրավիճակը,-այս ամենը շարունակվող Հայոց ցեղասպանության հետևանքներն են»,-ասել է նա: Հովհաննիսյանը նշել է, որ նա հարկ է համարում պայքարել նաև երկրի ներսում առկա խնդիրների՝ կաշառակերության, մենշնորհների, աղքատության դեմ, սակայն յուրաքանչյուր ժողովուրդ պետք է պայքար մղի բոլոր ճակատներում: Հայ դատը հենց դա էլ անում է և ինչ էլ ասեն, հայ ժողովուրդն ընդունում է, հասկանում է և կիսում է Հայ Դատի գաղափարները»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |