Հ. Բաբուխանյան. «Ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանը մտավ համաշխարհային քաղաքականության «բարձրագույն լիգա»![]() 30 մարտի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականությունը նրա ամենահաջողված ծրագրերից է, որի արդյունքները Հայաստանը կզգա մոտ ժամանակները: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը: «Հայ-թուրքական փոխհարաբերություններում Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը, պատկերավոր ասած, դուրս եկավ համաշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա: Եվ այս բարձրագույն լիգայում Հայաստանը հավասարի պես է խոսում նրա հիմնական խաղացողների հետ»,- ասել է նա: Միաժամանակ, Բաբուխանյանը հավելել է, որ նա այդ մասին խոսում է ոչ միայն հիմա, այլ 2008-ից սկսած, «նույնիսկ կուսակցության հայտարարությունների մակարդակում»: ՍԻՄ ղեկավարը նաև նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտության» շնորհիվ Հայաստանի հարցերը, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունները, դարձել են համաշխարհային օրակարգի մաս և հանգեցրել են ավելի հետաքրքիր արդյունքների՝ հենց Թուրքիայում սկսել է զարգանալ հետաքրքիր միտում, որը կարող է հանգեցնել հետաքրքիր որոշման՝ Թուրքիան կարող է ժամանակի հետ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես իր խոսքերի ապացույց Բաբուխանյանը նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելուց հետո Հայաստանի մասին հիշատակումները բազմակի անգամ շատացել են ինչպես թուրքական, այնպես էլ համաշխարհային մամուլում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |