Արմեն Իսրայելյան. Իրանի իշխանությունները գտնում են, որ Ադրբեջանը կազմավորվել է Իրանի պատմական տարածքում![]() 31 մարտի 2012 - 13:46 AMT PanARMENIAN.Net - «Իրանի պաշտոնյաները գնալով ավելի հաճախակի են Ադրբեջանը հիշատակում որպես Իրանի պատմական տարածք»,-ասյօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: Երկկողմ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ գիտական շրջանակներում հայտարարություններ են հնչում այն մասին, որ Ադրբեջան պետությունը հայտնվել է միայն 1918թ., այդ տեսակետը կիսում են նաև պաշտոնական մակարդակում: Իրանի ներկայացուցիչները հայտարարում են, որ Ադրբեջանը կազմավորվել է Իրանի պատմական Շիրվանի շրջանում: Բացի այդ, Իրանն ավելի հաճախակի է խոսում Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին: Առանձին պաշտոնյաներ ակնարկում են, որ Ադրբեջանը գնալով հեռանում է ղարաբաղյան խնդրի լուծումից, հայտարարել է փորձագետը: Ըստ Իսրայելյանի, Հայաստանը պետք է օգտվի իրավիճակից ու խորացնի և զարգացնի հարաբերություններն Իրանի հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |