ՀԱԿ-ը ևս երկու հանրահավաք կանցկացնի մինչ ընտրությունները![]() 10 ապրիլի 2012 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) նախընտրական արշավի շրջանակներում ևս երկու հանրահավաք կանցկացնի, ապրիլի 10-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված թեկնածու Արամ Մանուկյանը: Ըստ նրա, առաջին հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 20-ին, իսկ երկրորդ հանրահավաքի անցկացման օրը դեռևս ճշտված չէ: «Ժողովրդական ճնշումը իշխանության հանդեպ լավագույն ճնշումն է»,-ասել է նա: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիք`Հայ ազգային կոնգրես: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |