«Հայկական ժամանակ». Խզմալյանի կինը ներկայացրել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք![]() 11 ապրիլի 2012 - 09:21 AMT PanARMENIAN.Net - ԿԸՀ մամլո խոսնակը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 116-րդ հորիզոնականում գտնվող Նարինե Միրզոյանը ներկայացրել է վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանք: Սա կարևոր տեղեկատվություն է, որովհետև Միրզոյանի ամուսինը՝ Տիգրան Խզմալյանը պնդել է, թե ինքն ու կինը տեղյակ չեն եղել վերջինիս՝ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու մասին: Մինչդեռ նշված տեղեկանքը ստանալու համար Ն. Միրզոյանը պետք է անձամբ ներկայանար անձնագրային բաժին, դիմում գրեր, որ ցանկանում է մասնակցել Աժ ընտրություններին, ինչի համար էլ իրեն հարկավոր է նման տեղեկանք: Ն. Միրզոյանը, ի դեպ, երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի զանգին ի պատասխան անջատել է հեռախոսը` անուղղակի հաստատելով, որ իր ամուսնու հաղորդած տեղեկությունները մտացածին են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |