Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Ղարաբաղում, եթե Իրանի դեմ ռազմական արշավ սկսվի

Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Ղարաբաղում, եթե Իրանի դեմ ռազմական արշավ սկսվի

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը հայտնել է, որ Իրանում պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Ղարաբաղում: Վրաստանն այդ դեպքում չի կարող Հայաստանի համար հանդես գալ որպես հուսալի գործընկեր, բացի այդ, Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների պատճառով Վրաստանը թույլ չի տա սպառազինության և զինամթերքի մուտքը Հայաստան և ապա Ղարաբաղ: Այդ դեպքում միակ հուսալի ճանապարհը կարող է լինել Իրանը, իսկ եթե այնտեղ պատերազմ սկսվի, ապա կփակվի նաև այդ ճանապարհը: Այդ ամենը, բնականաբար, հասկանում է Ադրբեջանը և Իրանում պատերազմի դեպքում կարող է օգտվել դրանից, գտնում է փորձագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---