Քննչական կոմիտե. Գործարար Սարգսյանը, որը սպանել է երեք ավազակների, գործել է ինքնապաշտպանության սահմաններում11 ապրիլի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Տուլայի շրջանում բնակվող Գագիկ Սարգսյանը, որը սպանել է իր տուն մտած և ընտանիքին սպառնացող երեք զինված կողոպտիչներին, գործել է իր իրավունքների սահմաններում, հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: «Այսօր քննության ունեցած տվյալները վկայում են, որ Սարգսյանը գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում՝ պաշտպանվելով չորս զինյալ կողոպտիչներից»,-ասել է Մարկինը, հաղորդումն է «Ինտերֆաքսը»: Քննությունը Սարգսյանին «չի դիտում որպես քրեական գործով կասկածյալ», հայտարարել է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը: Ըստ նրա, այժմ միջոցներ են ձեռնարկվում փախած չորրորդ մասնակցին ձերբակալելու ուղղությամբ: Քննությունը միջոցներ է ձեռնարկում նաև Սարգսյանին և նրա ընտանիքի անդամներին պաշտպանելու ուղղությամբ»,-ասել է ՌԴ ՔԿ ներկայացուցիչը: Նա հավելել է նաև, որ «հիմքեր չկան Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»: «Քրեական գործով նա անցնում էորպես վկա և տուժած»,-ասել է Մարկինը: Ապրիլի 7-ին գործարար Գագիկ Սարգսյանը, պաշտպանելով իր ընտանիքը, խոհանոցային դանակով սպանել է իր տուն ներխուժած 4 ավազակներից երեքին: Տան տերը հոսպիտալացվել է, նրա որդու կնոջը ևս բուժօգնություն է ցուցաբերվել: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |