Միշել Պլատինին մտահոգված է EURO-2012-ի նախօրեին Ուկրաինայի հյուրանոցներում գների բարձրացմամբ![]() 12 ապրիլի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով աշխատանքային այցով ժամանել է Ուկրաինա, ընդգծել է, որ մտահոգված է Ուկրաինայի հյուրանոցներում EURO-2012-ի նախօրեին գների բարձրացմամբ: «Մենք մի քիչ անհանգստանում ենք ուկրաինական հյուրանոցներում գների բարձրացման առիթով: Միևնույն ժամանակ կա իշխանություն, որը, կարծում եմ, կկարողանա կարգավորել այդ հարցը»,- ասել է Պլատինին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է ենթակառուցվածքի նախարար Բորիս Կոլեսնիկովին և առևտրի ու տնտեսական զարգացման նախարար Պյոտր Պորոշենկոյին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի հյուրանոցներում գների անհիմն բարձրացման հարցը կարգավորելու համար, հաղորդում է championat.com-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |