Գառնիկ Ասատրյան. Թուրքիան թույլ չի տա իր տարածքում քրդական պետություն ստեղծել

Գառնիկ Ասատրյան. Թուրքիան թույլ չի տա իր տարածքում քրդական պետություն ստեղծել

PanARMENIAN.Net - «Թուրքիան թույլ չի տա իր տարածքում քրդական պետություն ստեղծել»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է իրանագետ, քրդագետ Գառնիկ Ասատրյանը: Ըստ նրա, նախադրյալներ կան Իրաքի քրդերի անկախության հռչակման համար, և դա բխում է ԱՄՆ դիրքորոշումից: Իրաքի հյուսիսում բնակվող քրդերը առաջ են տանում Իրաքից անջատվելու մասին հանրաքվեի անցկացման գաղափարը: Ամերիկացիների ակտիվ գործունեությունը Քրդստանում ակներև է և դժվար չէ հասկանալ, որ քրդերին նախապատրաստում են անկախության հռչակման, հայտարարել է փորձագետը: Եթե հանկարծ նրանց հաջողվի քրդերի անկախ պետություն ստեղծել Իրաքի տարածքում, դա շղթայական ռեակցիա կառաջացնի Թուրքիայում, Սիրիայում ու Իրանում: Այդ երկրների իշխանություններն իրենց հերթին անպատասխան չեն թողնի դա, և ցանկանալով ճնշել անջատողական միտումները հավանաբար կդիմեն ուժային մեթոդների, ինչպես դա եղավ Սիրիայի հյուսիսում և թուրք-իրաքյան սահմանում, ասել է Գառնիկ Ասատրյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---