Արայիկ Սարգսյան. Մակեդոնիան կհասնի իր անվան միջազգային ճանաչմանը

PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 14-ին, Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանում Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Արայիկ Սարգսյանը, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին «Մակեդոնիա» անունը տնօրինելու իրավունքի համար Հունաստանի և մակեդոնական հանրապետության միջև վեճի ընթացքի մասին` ասել է, որ գործընթացն արդեն շատ վաղուց է շարունակվում, իսկ վերջին առաջարկը «հյուսիսային» ածականի ավելացումն էր երկրի անվանմանը: Սարգսյանն ընդգծել է, որ չնայած դրան, մոտ ժամանակներս հարցը կլուծվի, քանի որ սնանկության եզրին գտնվող Հունաստանը վաճառում է ամեն հնարավոր բան, այդ թվում և մշակութային ժառանգությունը: Հետևելով այդ տրամաբանությանը` կարելի է եզրակացնել, որ մոտ ապագայում Մակեդոնիայի Հանրապետությունը միջազգային մակարդակով կսեփականացնի «Մակեդոնիա» անվանումը, և հարցը կփակվի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---