«Հայկական ժամանակ». Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը դուրս է եկել ՀՀԿ-ից

«Հայկական ժամանակ». Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը դուրս է եկել ՀՀԿ-ից

PanARMENIAN.Net - Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը երեկ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: «Հայկական ժամանակի» այս տեղեկությունը հաստատել է Շահինյանը` չմանրամասնելով իր քայլի պատճառը:

«Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուզում եմ դուրս գալ ՀՀԿ-ից: Հիմա զբաղված եմ կնոջս նախընտրական կամպանիայով»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է նա` միաժամանակ հերքելով, որ ՀՀԿ-ից դուրս գալու իր որոշումը պայմանավորված է կնոջ` «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի մեծամասնական առաջադրումով` 4-րդ ընտրատարածքում:

«Հայկական ժամանակը» հիշեցնում է, որ Շահինյանն ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում: Արդյո՞ք կուսակցությունից դուրս գալու ձեր որոշման համար դա է պատճառ հանդիսացել` թերթի թղթակցի հարցին Շահինյանն այսպես է պատասխանել. «Իհարկե` ոչ»: Իսկ հարցին` հնարավոր է այլ կուսակցության անդամագրվի, Շահինյանն ասել է, թե իր միակ կուսակցությունն հիմա Սաթիկ Սեյրանյանի նախընտրական գործերը կազմակերպելն է: Ի դեպ, երեկ տեղեկություն կար, որ ՀՀԿ-ից դուրս գալու այլ դիմումներ էլ կան: Շահինյանը որևէ տեղեկություն չի ունեցել դրանց մասին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---