«Հրապարակ». ՀՀԿ-ն Երևանի փողոցներ է դուրս բերել ամբողջովին «հանրապետական» ավտոմեքենաներ![]() 17 ապրիլի 2012 - 10:09 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ փաստորեն ՀՀԿ-ն, չբավարարվելով երթուղայինների և տաքսիների վրա կուսակցության տարբերանշանով դրոշակներ փակցնելով, հիմա էլ Երևանի փողոցներ է դուրս բերել ամբողջովին «հանրապետական» ավտոմեքենաներ: Երեկ մեր թղթակիցը տեսել է ամբողջովին ՀՀԿ տարբերանշանով և կարգախոսներով պատված երկու կարմիր «գազելներ», որոնց հետնամասում շարժական էկրան է եղել, որի վրա մերթընդմերթ հայտնվել է մեկ ՀՀԿ լոգոն, մեկ էլ «Հավատանք, որ փոխենք» ՀՀԿ նոր կարգախոսը: «Հրապարակի» լրագրողը նկատել է, որ մեքենան, կանգնելով Խանջյան փողոցի կանգառներից մեկում, բուկլետներ է բաժանել մարդկանց և հեռացել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |