Արմեն Մարտիրոսյան. ՀԱԿ և ԲՀԿ մերձեցումն աստիճանաբար բյուրեղանում է

Արմեն Մարտիրոսյան. ՀԱԿ և ԲՀԿ մերձեցումն աստիճանաբար բյուրեղանում է

PanARMENIAN.Net - «ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մերձեցումն աստիճանաբար բյուրեղանում է»,-այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, դա նորմալ երևույթ է, եթե խոսելու լինենք այդ գործընթացի քաղաքական բաղադրիչի մասին: Սակայն, հարց է առաջանում, հավելել է նա, ինչո՞ւ են թաքցնում այդ միտումները, «ընտրողի հետ պետք է լինել ազնիվ»: «Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ երկրի ներկայիս վիճակի համար պատասխանատու են հենց այդ կուսակցությունների ներկայացուցիչները: Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ անդամների օրոք է ձևավորվել ընտրակաշառքների համակարգը: ԲՀԿ-ն պատասխանատու է փոքր և միջին բիզնեսի «սպանության» համար, չէ որ նրանք կողմ էին «պարզեցված հարկից» հրաժարվելու մասին օրինագծին, նրանք ստորագրեցին արտակարգ իրավիճակի մասին նոր օրենքը: Ժողովուրդը պետք է իմանա, թե ում է ընտրում և ով է գալու իշխանության»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---