Իրանը հայտարարում է ռուսական C-300-ի տիպի համալիրների արտադրություն սկսելու մասին

Իրանը հայտարարում է ռուսական C-300-ի  տիպի համալիրների արտադրություն սկսելու մասին

PanARMENIAN.Net - Իրանի զինվորականները հայտարարել են սեփական զենիթահրթիռային համալիրի բաղադրիչների արտադրություն սկսելու և մշակելու մասին, որը բնութագրով նման է ռուսական С-300-ին, երեքշաբթի օրը հաղորդում է իրանական Fars գործակալությունը՝ մեջբերելով Իրանի պաշտպանության նախարար գեներալ Ահմադ Վահիդիի հայտարարությունը:

Զենիթային հրթիռային համակարգի ստեղծումը, որը ռուսական C-300-ի այլընտրանքն է, Իրանի խնդիրներից է, հայտարարել է Վահիդին Բանակի ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ:

Նա հավելել է, որ շքերթի ժամանակ ռազմական տեխնիկայի ցուցադրությունը բոլորին ազդանշան է տալիս այն մասին, որ Իրանն ընդունակ է պաշտպանել իրեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---