«Ժառանգություն»-ը չմասնակցեց հանրային վերահսկողության միասնական շտաբի նիստին

«Ժառանգություն»-ը չմասնակցեց հանրային վերահսկողության միասնական շտաբի նիստին

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները Քաղաքագետների միությունում հանրային վերահսկողության միասնական շտաբի 3-րդ նիստին ներկայացրեցին շտաբի իրենց մշտական ներկայացուցչներին:

ՀԱԿ-ի կողմից հանդես կգա Ստեփան Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան»-ի` Վահե Էնֆիաջյանը, իսկ «Դաշնակցությունը» կներկայացնի Համլետ Աբրահամյանը, որին բացակայության դեպքում կփոխարինի Սպարտակ Սեյրանյանը: «Ժառանգություն» կուսակցությունից այսօր որևէ ներկայացուցիչ չներկայացավ հերթական քննարկմանը, քանի որ պայման էր դրվել, որ մյուս փաստաթուղթը, որը պետք է համապարփակ ներկայացներ շտաբի հիմնական գործառույթները, վերահսկողությունն իրականացնող մեխանիզմները, պետք է ստորագրվեր կուսակցությունների առաջին դեմքերի կողմից: ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն հետագայում մերժել են այդ առաջարկությունը և «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել շտաբի աշխատանքներին:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` «Ժառանգությունը» դեռևս շարունակում է մնալ արդեն իսկ ձևավորված միասնական շտաբի կազմում, որի համաձայնությունը ստորագրության տեսքով տվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: «Մենք հարգում ենք նրանց ստորագրությունը և չենք դասում չարախոսների շարքին: Թող կողմնորոշվեն ներկայացուցչի հարցում, մենք կսպսենք»,-ասաց նա:

ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով այս հարցին նշեց, որ «Ժառանգությանը» համարում է շտաբի լիիրավ անդամ, քանի որ հակառակի մասին ոչ մի հայտարարություն չի հնչել: «Որոշումները կընդունվեն նիստին ներկա անդամների համաձայնությամբ, իսկ «Ժառանգությունը» ցանկացած պահի կարող է գալ և մասնակցել»,- ավելացրեց նա:

ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ընդգծեց, որ այս ձևաչափը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, և եթե որևէ մեկը կցանկանա միանալ, ոչ մի խնդիր իրենք չեն տեսնում:

ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանն էլ կարծում է, որ արդեն պետք է անցնել գործնական քայլերի և նույնպես կողմ է ինչպես «Ժառանգության», այնպես էլ մյուս ուժերի մասնակցությանը:

Նիստերը կշարունակվեն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ և անդամները կներկայացնեն նախընտրական պայքարի արդյունքները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---