Լևոն Շիրինյան. Միայն ուժեղ Հայաստանը կարող է առաջ մղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Լևոն Շիրինյան. Միայն ուժեղ Հայաստանը կարող է առաջ մղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

PanARMENIAN.Net - «Պետք չէ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը համարել Հայաստանի քաղաքականության գլխավոր ուղղությունը»,- հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով, բոլոր ռեսուրսները գնում են այդ նպատակին, բայց Հայաստանն ունի երկրի անվտանգության ապահովման կարևորագույն հարցեր և ԼՂՀ ճանաչում, որոնց համար այդ միջոցները կարող են ավելի արդյունավետ լինել: Նա չի առաջարկում հրաժարվել Ցեղասպանության համաշխարհային ճանաչումը ստանալու ձգտումից, այլ առաջարկում է ստեղծել երկիր, որը կարող է իր ուժով և ազդեցությամբ առաջ մղել այդ հարցը: Պետք չէ մոռանալ հենց Հայաստանի Հանրապետության բնակչության և ճակատագրի մասին: Այժմ միակ ճիշտ ուղին, նրա կարծիքով, բոլոր ուժերը երկրի ուժեղացմանն ուղղորդելն է, տնտեսությունն ամրապնդելը և զինված ուժերը զարգացնելը: Շիրինյանը նշել է, որ Ցեղասպանության ճանաչման պահանջը պետք է ներառի իր մեջ փոխհատուցման և տարածքային պահանջներ: «Մեզ պարզ ներողություններ պետք չեն: Թուրքիան ոչ միայն հանցագործություն է կատարել, այլ նաև թալանել է, զավթել մեր հողերը»,- ասել է նա: Նման պահանջներ կարող է առաջադրել միայն ուժեղ, զարգացած Հայաստանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---