Վլադիմիր Կազիմիրով. Ռուսաստանը չի հանդուրժի ղարաբաղյան պատերազմի վերսկսումը

Վլադիմիր Կազիմիրով. Ռուսաստանը չի հանդուրժի ղարաբաղյան պատերազմի վերսկսումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի կարողանա հանդուրժողաբար վերաբերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսմանը: Այդ մասին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված քննարկումների ժամանակ հայտնել է Ռուսական դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ (1992-1996) Վլադիմիր Կազիմիրովը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման հարցը մի շարք բացասական պահեր է պարունակում և միանգամայն ցավոտ է մեզ համար»,- ասել է Կազիմիրովը:

Խոսելով հնարավոր հակամարտությունում ռուսական կողմի դիրքորոշման մասին` դիվանագետը սեփական կարծիք է հայտնել` մատնանշելով այնպիսի կազմակերպության գոյությունը, ինչպիսին է ՀԱՊԿ-ն: «Այնպես որ այստեղ ամեն ինչ այդքան հեշտ չէ»,- նշել է նա:

Մասնավորապես, Կազիմիրովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները, այդ թվում` Ռուսաստանը պետք է, նախ և առաջ, անեն ամեն ինչ ռազմական գործողությունները բացառելու համար: «Միջնորդները պետք է շարունակեն իրենց առաքելությունը և այսօրվա դրությամբ հակամարտության վերսկսումը կանխելու ուղղությամբ ջանքերը»,- ասել է Կազիմիրովը:

«Մեզ մոտ` Ռուսաստանում, Հայաստանի և Ադրբեջանի խոշոր սփյուռքեր կան: Նրանք հաճախ են համագործակցում միմյանց հետ, և թե ինչպես նրանք կդրսևորեն իրենց հակամարտության վերսկսման դեպքում, դժվար է ասել»,- ընդգծել է Կազիմիրովը` ասելով, որ գոյություն ունեն մի շարք պահեր, որոնք արժե հաշվի առնել` խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին: Միևնույն ժամանակ նա պարզ ընդգծել է, որ Ռուսաստանը նման պահերից շատերին չի կարողանա հանդուրժողաբար վերաբերվել` գիտակցելով, որ դրանք կարող են վատթարացնել իրավիճակը և հանգեցնել հակամարտության վերսկսման:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---