«Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավն ամենաշատն է լուսաբանվել եթերում![]() 19 ապրիլի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Նախընտրական քարոզչություն իրականացնող կուսակցություններից ամենից շատը հայաստանյան հեռուստաեթերում հետևյալ հաջորդականությամբ եղել են` «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի Հանրապետական, Հայ ազգային կոնգրես, Դեմոկրատական, Կոմունիստական ու Միավորված հայեր կուսակցությունները: Այս մասին ապրլի 19-ին եթերաժամանակի մոնիտորինգի արդյունքների ամփոփմանն ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Նրա խոսքով` քաղաքական ուժերը նախընտրական քարոզչությունից օգտվել են այնքանով, որքանով նպատակահարմար են գտել: «Նրանք ինչպես անվճար, այնպես էլ վճարովի կարգով հեռուստաժամանակից անհամաչափ են օգտվել, ինչն անհագստության տեղիք է տալիս»,- ընդգծեց նա: Ամալյանը հավելեց, որ ընդհանուր տպավորությամբ լրատվամիջոցներին հաջողվել է քաղաքական ուժերի համար ապահովել հավասար պայմաններ: ՀՌԱՀ-ը միայն գրություններ է ուղարկել Հանրային հեռուստաընկերությանը` ՀՀԿ-ին ավելի շատ անդրադառնալու, «Կենտրոն»-ին և Հանրային երկրորդին` ԲՀԿ-ին և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը` նախապատվությունը ՀՅԴ-ին տալու համար: «Դա ոչ թե նախազգուշացում է, այլ նպատակ ունի վերականգնել լուսաբանման հավասարակշռությունը»,-նշեց ՀՌԱՀ նախագահը: Ամալյանի կարծիքով` այժմ այս անհամաչափությունը չի գնահատվում իբրև իրավական խախտում, քանի որ քարոզարշավը շարունակվում է, իսկ եթե պարզվի, որ հեռուստաընկերությունն իրոք անհավասար է լուսաբանում քարոզարշավի ընթացքը, ապա կկիրառվի վարչական տույժ` առավելագույնը մեկ մլն դրամի չափով, հեռուստաընկերությունը նաև կարող է զրկվել լիցենզիայից: Հանձնաժողովին նախընտրական քարոզչության վերաբերյալ հաշվետվություն չտրամադրելու համար արդեն վարչական տույժի է ենթարկվել երկու` Հրազդանի «Սիրակ» և Սպիտակի «Աննա և Կարեն» հեռուստաընկերությունները: ՀՌԱՀ հաջորդ հաշվետու շրջանը կամփոփվի ապրիլի 25-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |