4-րդ ընտրատարածքում առաջադրված Ալեքսան Մինասյանի համար քարոզարշավը կսկսվի ապրիլի 25-ին![]() 20 ապրիլի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - 4-րդ ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում մեծամասնականով առաջադրված անկուսակցական Ալեքսան Մինասյանն իր քարոզարշավը սկսելու է ապրիլի 25-ից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը թեկնածուն: «Հիմնականում քարոզարշավն անցկացնելու ենք սկավառակների, մեր թերթի միջոցով, ինչպես նաև նախատեսում ենք 2 րոպեանոց հեռուստատեսային ելույթներ, որոնք կցուցադրվեն մի քանի ալիքներով»,- ասաց նա՝ նշելով, որ իր հիմնական նպատակը խորհրդարանում լինելու է տեղական խնդիրներին լուծում տալը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում է պահելու բանակի ու երիտասարդության խնդիրները: Ընտրախախտումների մասին խոսելով՝ նա նշեց, որ որպես զինվոր պատրաստ է կանգնել ցանկացած խախտում կատարողի դեմ: Ալեքսան Մինասյանը ակտիվ մասնակցում է միասնական շտաբի աշխատանքներին ու հուսով է, որ այս ընտրությունները մեզ կմոտեցնեն ճշմարտությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |