Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայիս իրադրությունը Հայաստանում կրկին համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայիս իրադրությունը Հայաստանում կրկին համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ, հայտնել է, որ «ներկայիս վարչակարգի կառավարման արդյունքը դարձել է մեկ միլիոն մարդկանց արտագաղթը Հայաստանից. այդ ցուցանիշը կարելի է համեմատել հայերի տեղահանման և ցեղասպանության հետ Օսմանյան Թուրքիայում»: «Մարդիկ, ովքեր աշխարհից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրեթե նույն ցեղասպանությունն իրագործում են սեփական երկրում: Եվ դա, կխնդրեի նկատել, ասել եմ ոչ թե ես, այլ Շվեյցարիայում Սերժ Սարգսյանի կողմից նշանակված դեսպան Շառլ Ազնավուրը»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Արտագաղթից հետո, նրա խոսքով, իշխող վարչակարգի գործունեության ևս մեկ արդյունքը դարձել է կոռուպցիան:

Տեր-Պետրոսյանը նշել է, որ «գոյություն ունեն Հայաստանի ստվերային տնտեսության վերաբերյալ զանազան միջազգային հետազոտություններ, որոնց համաձայն` ստվերային տնտեսությունը կազմում է երկրի տնտեսության 1/3-ը, այսինքն, 1/3-ը մտնում է բյուջե, իսկ մնացած մասը գրպանվում է»: ՀԱԿ-ի առաջնորդը հայտնել է, որ եթե այդ միջոցները մտնեին բյուջե, ապա այսօր հնարավոր կլիներ կրկնապատկել կենսաթոշակներն ու նպաստները, եռապատկել ռազմական և գիտական ծախսերը, ինչպես նաև աշխատավարձերը: «Այդ մարդիկ, ովքեր թալանում են սեփական երկիրը, ուզում են երկրորդ անգամ հաղթել Ադրբեջանի՞ն,- հարց է տալիս Տեր-Պետրոսյանը:- Գործող իշխանությունների ևս մեկ հանցագործությունն այն է, որ երկրի քաղաքացիներն անպաշտպան են դարձել»: Նրա խոսքով` եթե քաղաքացու մոտ խնդիրներ են ծագում, նա խուսափում է ոստիկանություն կամ դատարան դիմելուց: Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ոստիկանությունն ու դատարանը հանցագործի հետ անմիջական գործարքներ են կնքում և մեղավոր ճանաչում այն քաղաքացուն, ով դիմել է իրենց: ՀԱԿ-ի առաջնորդն անդրադարձել է նաև բանակում զինվորների անպաշտպանության հարցին` մատնանշելով, որ «ներկայումս զինվորներին հայկական բանակում տանջում են, սպանում կամ հասցնում ինքնասպանության»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---