Գերմանական դատարանը պարտավորեցրել է YouTube-ին բարելավել հեղինակային իրավունքների պաշտպանությունը![]() 21 ապրիլի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Համբուրգի դատարանը պարտավորեցրել է YouTube տեսապորտալին ուշադիր հետևել կայքում զետեղվող տեսանյութերի հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Այդպիսով դատական ատյանը բավարարել է հայցը, որով դիմել էր գերմանական հեղինակային իրավունքների պաշտպանության «Գեմա» ընկերությունը, մեղադրելով Google-ի «դուստր» ընկերությանը 12 տեսահոլովակների ցուցադրման իրավուքնների խախտման մեջ: Դատարանն արգելել է YouTube-ին ցուցադրել դրանցից առնվազն 7-ը: Դատավորները նաև պահանջել են անհրաժեշտ ծրագրային ապահովում զետեղել: Դատարանի որոշումից հետ «Գեմայի» կայքը հարձակման է ենթարկվել: Հավանաբար, ցանցային ակտիվստներն այդ կերպ են վրեժ լուծում կազմակերպությունից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը»: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |