Վենետիկի քաղաքապետը համոզված է, որ Երևանի հետ կարող են համագործակցել ոչ միայն մշակույթի ոլորտում![]() 21 ապրիլի 2012 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնիի հետ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, Երևանի և Վենետիկի քաղաքապետերը ստորագրեցին «Երևանի և Վենետիկի միջև քույրացման վերաբերյալ» համաձայնագիր: Ողջունելով Վենետիկի իր գործընկերոջը, Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է համաձայնագրով նախատեսված պայմանավորվածությունների շրջանակում քննարկել համագործակցության կոնկրետ ծրագրեր և իրականացնել փոխշահավետ գործակցային միջացառումներ: «Երևանում ներդրումների ներգրավման բավականին լայն դաշտ ունենք և պատրաստ ենք քննարկել տարբեր ծրագրեր: Այդ համատեքստում ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը` ներդրողների ներգրավման հարցում և, վստահ եմ, որ մեր քաղաքների միջև գործակցության լայն հեռանկարներ կան»,– նշել է Տարոն Մարգարյանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վենետիկի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանն ու Վենետիկը կարող են և պետք է համագործակցեն ոչ միայն մշակութային, զբոսաշրջության, այլև տնտեսական տարբեր ոլորտներում։ Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Վենետիկի քաղաքապետը տիկնոջ հետ շրջել է գիշերային Երևանով: Ջորջիո Օրսոնին իր հիացական տպավորությունն է փոխանցել Մարգարյանին և ընդգծել է, որ թեև ընդամենը մի քանի ժամ է, ինչ Երևանում է ու դեռ շատ բաներ չի հասցրել տեսնել, այնուամենայնիվ արդեն հիացած է Երևանի գեղեցկությամբ ու հյուրընկալությամբ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, Տարոն Մարգարյանն իր հերթին հրավիրել է Ջորջիո Օրսոնիին մեկ անգամ ևս այցելել Երևան, որի շրջանակում երկու քաղաքապետերը հնարավորություն կունենան առավել մանրամասն քննարկելու Երևանի և Վենետիկի համագործակցության ոլորտներն ու ապագա ծրագրերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |