Հայաստանում մինչև մայիսի 9-ը 30 հազար Գեորգիևյան ժապավեն կբաժանվի

Հայաստանում մինչև մայիսի 9-ը 30 հազար Գեորգիևյան ժապավեն կբաժանվի

PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական համագործակցության» ներկայացուցչությունում այսօր տրվեց «Գեորգիևյան ժապավեն» հայրենասիրական ակցիայի մեկնարկը: Ակցիայի մասնակիցներն են Հայաստանում ակտիվ հասարակական երիտասարդական ակումբների, կազմակերպությունների ներկայացուցիչները, ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ: Նրանք հայրենական պատերազմում հաղթանակը խորհրդանշող 30 հազար Գեորգիևյան ժապավեններ են բաժանելու իրենց կազմակերպությունների երիտասարդներին և այլ մարդկանց:

«Հայ-ռուսական համագործակցության» ներկայացուցչության ղեկավար, Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ ակցիայի շրջանակներում նախատեսվում է անցկացնել 100-ից ավելի միջոցառումներ. «Լինելու են հանդիպումներ վետերանների հետ դպրոցներում, ինչպես նաև գրական-երաժշտական միջոցառումներ, բաց դասեր և այլն»:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---