Արտակ Շաքարյան. Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - «Այս օրը ոչ միայն զոհվածների, այլև հերոսների, վերապրածների օրն է, այն մարդկանց, որոնք ստեղծեցին Հայաստանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Սխալ եմ գնահատում այն, որ ասում են թե գնդակը Թուրքիայի դաշտում է, և Թուրքիան ինչ-որ բան պիտի որոշի: Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը, սակայն հարցն այն է, թե ինչ ենք մենք պատրաստ անել ճանաչումից հետո: 97 տարի է անցել, և մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ ենք ուզում այդ երկրից»,- ասաց նա՝ նշելով, որ միայն ճանաչումը բավարար չէ: «Մենք ունենք տարածքային ամբողջականության խնդիր, ուստի գործը պատմաբաններինը չէ, այլ իրավաբաններինը: Պետք է հայ փաստաբաններն ու իրավաբանները գործի անցնեն, հաշվարկեն մեր պահանջները Թուրքիայից և թղթապանակներ ներկայացնեն դատական ատյաներ»,- նշեց թուրքագետը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |