Լևոն Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելել Ծիծեռնակաբերդ`վատ ինքնազգացողության պատճառով

Լևոն Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելել Ծիծեռնակաբերդ`վատ ինքնազգացողության պատճառով

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի այցելել Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիր: Ինչպես լրագրողներին է հաղորդել ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը, Տեր-Պետրոսյանն իրեն վատ է զգում և դրա պատճառով չի կարողացել այսօր այցելել Ծիծեռնակաբերդ:

PanARMENIAN.Net –ը փորձել է Լևոն Զուրաբյանից ճշտել նախկին նախագահի և ՀԱԿ առաջնորդի առողջական վիճակը, սակայն նա հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել: «Հավելելու ոչինչ չունեմ, ինչպես արդեն նշել եմ Տեր-Պետրոսյանն իրեն լավ չի զգում»,-հաղորդել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---