2016թ Օլիմպիական խաղերի վրա կծախսվի 20.6 մլրդ դոլար![]() 24 ապրիլի 2012 - 23:01 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյում 2016թ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար, 4 տարվա ընթացքում կծախսվի 20.6 մլրդ դոլար: Նախորդ շաբաթ բրազիլական քաղաքում ներկայացվել է 2013-2016թթ գլխավոր սպորտային իրադարձության զարգացման և նախապատրաստամն ռազմավարական ծրագիրրը: «Գրեթե այն ամենը, ինչը նախատեսված էր 2012-ի համար, արվել է: 2011-ի ավարատին ծրագիրն իրականացվել էր գրեթե 80 տոկոսով: Դա մեզ վստահություն է ներշնչում, որ մինչև 2016թ զարգացման մեր ծրագիրը 100 տոկոսով կիրականացվի»,-հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը: Նոր ռազմավարությունը նախատեսում է Ռիո դե Ժանեյրոյի ենթակառույցի զարգացում, առաջին հերթին` կոյուղու համակարգի արդիականացում: 2013-2016թթ ռազմավարական ծրագիրը ենթադրում է առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, տրանսպորտի, բնակավայրերի շինարարության, սոցիալական զարգացման ոլորտում ներդրումներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |