ՀՀ նախագահն ընդունել է Ռուսաստանի գլխավոր դատախազին

ՀՀ նախագահն ընդունել է Ռուսաստանի գլխավոր դատախազին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նշել ՝ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ տնտեսական համագործակցությունն ամրապնդում են նաև իրավապաշտպանության ոլորտում երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

Հանրապետության ղեկավարն այդ արդյունավետ համագործակցության գնահատականն է համարել ՌԴ ղեկավարության կողմից ՀՀ գլխավոր դատախազին շնորհված պետական պարգևը՝ Պատվո շքանշանը:

ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան երկկողմ հարաբերությունների և մասնագիտական ոլորտում սերտ փոխգործակցության ևս մեկ հավաստում է համարել իր այցի շրջանակներում այսօր ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագիրը՝ նախատեսված 2012-2013թթ. համար:

 Ուշագրավ
---