ԿԸՀ ղեկավարը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ անձնագրում կնիքների համար ներկն ընտրությունների օրն անհետանում է 12 ժամվա ընթացքում![]() 25 ապրիլի 2012 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը կեղծ է անվանել ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվությունը, որ անձնագրում կնիքի համար ներկը, որը դրվելու է ընտրությունների օրը, արագ չորանում է, ինչը թույլ է տալիս ևս մեկ անգամ մասնակցել քվեարկությանը: «Դա սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա: Մուկուչյանը նշել է, որ կնիքի համար ներկը պատվիրված է արտասահմաներում և արդեն բերվել է ԿԸՀ: Նա հրավիրել է հոդվածի հեղինակին և «նրա վստահված անձանց» գալ ԿԸՀ և ցանկացած արկղից ընտրել ներկ ու փորձել այն անձնագրերի վրա համոզվելու համար, որ ներկը չի անհետանա 12 ժամվա ընթացքում: «Հաշվի առնելով, որ սուտը մեղք է, մենք 12 ժամ անց կաղոթենք այդ ստի համար»,- հեգնանքով նշել է ԿԸՀ ղեկավարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |