Իրինա Գասպարյան. Ասորական համայնքի խնդիրները պատճառ եղան, որ ընդունեմ ՀԴԿ-ի առաջարկը![]() 26 ապրիլի 2012 - 13:26 AMT PanARMENIAN.Net - «Որպես ՀՀ քաղաքացի և ազգային փոքրամասնություն աչքի չեմ ընկել, որովհետև քաղաքականության մեջ չեմ եղել, բայց ասորական համայնքի խնդիրները պատճառ եղան, որ ընդունեմ ՀԴԿ-ի առաջարկը համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀԴԿ ԱԺ համամասնական պատգամավորի թեկածու, Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը: Խոսելով նախընտրական քարոզարշավի մասին` նա նշեց, որ մարզեր կուսակցություների այցելություններին ոչ ոք չի խոչընդոտում, բայց ժողովրդի հետ հանդիպումներում երբեմն խնդիրներ են ունենում. «Իշխանական կուսակցությունների շտաբերը, որոնք գտնվում են մարզերում, հետևում են, թե ով է գնում հանդիպումներին, իսկ դպրոցների ու գյուղապետարանների աշխատողներն ընդհանրապես, անկախ իրենց կամքից գրանցված են ՀՀԿ-ում, որոնց սպառնում են բավարար ձայներ չբերելու դեպքում ազատել աշխատանքից: Նման օրինակները շատ ենք, և բոլորն էլ իրականացվում են իշխանական կուսակցությունների կողմից»: Նրա ներկայացմամբ՝ ՀԴԿ-ի նպատակն է հասնել սահամանադրական փոփոխությունների, քանի որ Հայաստանը սահմանադրական երկիր է, և պատասխանատու է յուրքանչյուր քաղաքացու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |