Orange-ը և ՈՒԵՖԱ-ն ներկայացնում են EURO 2012™-ի պաշտոնական ծրագրային հավելվածը բջջային հեռախոսների համար

Orange-ը և ՈՒԵՖԱ-ն ներկայացնում են EURO 2012™-ի պաշտոնական ծրագրային հավելվածը բջջային հեռախոսների համար

PanARMENIAN.Net - Մինչ ՈՒԵՖԱ EURO 2012tm-ի մեկնարկը ընդամենը մնացել է մեկ ամսից մի փոքր ավել ժամանակ: EURO 2012tm-ի մեկնարկի նախապատրաստական փուլում Orange-ը և ՈՒԵՖԱ-ն համատեղ ջանքերով հանրությանն են ներկայացնում բջջային հեռախոսների համար նախատեսված ՈՒԵՖԱ EURO 2012™-ի պաշտոնական ծրագրային հավելվածը, որն այս համաեվրոպական լավագույն ֆուտբոլային մրցաշարի վերաբերյալ տեղեկություններ ստանալու անփոխարինելի հնարավորություն է:

Նշված ծրագրային հավելվածը հասանելի է ութ, այդ թվում` iOS, Android, Windows Phone, Blackberry, Bada և Java պլատֆորմների համար: Այն ֆուտբոլասերներին հնարավորություն կտա անվճար հիմունքներով ստանալ թարմ տեղեկություններ թիմերի և մրցաշարի վերաբերյալ, դիտել տեսահարցազրույցներ և վճարովի հիմունքներով ստանալ ֆուտբոլային հանդիպումների վերաբերյալ լուսաբանումներ, վիճակագրական տվյալներ և անհատական հուշում-ծանուցումներ, որոնց միջոցով ֆուտբոլասերները կունենան իրենց սիրելի թիմերի մասին ամենաթարմ տեղեկությունները: Առաջին անգամ ֆուտբոլասերները նաև հնարավորություն կունենան կիսելու EURO 2012™-ի պաշտոնական հավելվածի բովանդակությունը Facebook և Twitter սոցիալական ցանցերի միջոցով` մրցաշարի վերաբերյալ տեղեկություններով և նորություններով կիսվելով իրենց ընկերների և հարազատների հետ:

«Մեր նպատակն է ստեղծել թվային տեխնոլոգիաներից օգտվելու նոր հնարավորություններ, որոնք թույլ կտան մեր բաժանորդներին միմյանց հետ կիսվել իրենց խանդավառությամբ, իսկ EURO 2012tm-ը հենց այն ֆուտբոլային իրադարձությունն է, որն այս տարի ամենաբուռն խանդավառությունը կպարգևի ողջ ֆուտբոլասեր հանրությանը», - ասել է Orange Բրենդի փոխնախագահ Սևրին Լեգրի դը լա Սալլը:

«Երջանիկ ենք Հայաստանի մեր բաժանորդներին տալ այն նույն հնարավորությունները, որ ունեն Orange-ի բաժանորդները մյուս 10 եվրոպական երկրներում: Սա իսկապես հրաշալի հնարավորություն է մեր բաժանորդների համար մասնակցելու համաեվրոպական ֆուտբոլային տոնին, զգալ այն խանդավառությունն ու տոնական տրամադրությունը, որ այդ ժամանակ միավորելու են Եվրոպայի բոլոր ֆուտբոլասերներին, օգտվել իրենց սմարթֆոնի և իրենց օպերատորի ընձեռած բացառիկ հնարավորություններից», - ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Լեհաստան և Ուկրաինա մեկնող ֆուտբոլասերները նաև կարող են օգտվել ծրագրային հավելվածի միջոցով հասանելի ուղևորության վերաբերյալ տեղեկատվական համակարգից, որի միջոցով ֆուտբոլասերները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ այն քաղաքների մասին, ուր մեկնում են, մարզադաշտերի մասին, ինչպես նաև ուղևորության վերաբերյալ այլ տեղեկություններ և գտնել Լեհաստանում ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլասերների համար պաշտոնապես նախատեսված գոտիները, որտեղ ֆուտբոլասերները կարող են այցելել Orange տարածք իրենց հեռախոսները լիցքավորելու, ինտերակտիվ խաղեր խաղալու և ընկերների հետ ազատ ժամանակ անցկացնելու համար:

ՈՒԵՖԱ-ն և Orange-ը պաշտոնական ծրագրային հավելվածի թարմացված տարբերակը կթողարկեն ոչ ուշ, քան առաջնության մեկնարկը, այն համալրելով որոշ նոր հնարավորություններով, ինչպիսիք են` ընկերներին և նրանց գտնվելու վայրը գտնելու, fan kit և պրեմիում տեսալուսաբանումները դիտելու հնարավորությունները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---