Ջամալյան. Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ակտիվացումը կապված է Ցեղասպանության տարելիցի հետ

Ջամալյան. Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի գնդակոծման ակտիվացումը կապված է Ցեղասպանության տարելիցի հետ

PanARMENIAN.Net - «Հայաստանի առջև ծառացել է Ցեղասպանության կրկնության հարցը, բայց ի տարբերություն նախորդ դարասկզբի, այժմ Հայաստանն ունի լավ զինված և մարտունակ բանակ, որը հակահարված կտա թշնամուն»,- հայտնել է այսօր մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով` այն փաստը, որ ադրբեջանցիների կողմից հայկական և ղարաբաղյան դիրքերի գնդակոծումներն ակտիվացել են Ցեղասպանության զոհերի հիշատակման օրերին, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները ոչ միայն չեն ափսոսում կատարվածի համար, այլև առանձնահատուկ ցինիզմով հիշեցնում են այդ մասին:

«Բարեբախտաբար, այժմ և' Հայաստանը, և' Ղարաբաղը սեփական զինված ուժերն ունեն, որոնք պաշտպան են կանգնած խաղաղ բնակչությանը և իրենց պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդի կրակակետերը »,- ընդգծել է Ջամալյանը:

3  26.04.12 - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---