41 մեծամասնական մանդատի համար կպայքարեն 139 թեկնածուներ![]() 26 ապրիլի 2012 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Ինչպես այսօր հայտնել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում 41 մեծամասնական մանդատի համար կպայքարեն 139 թեկնածուներ: Այս կապակցությամբ նա նշել է, որ ապրիլի 26-ն ինքնաբացարկների վերջին օրն էր: Մուկուչյանը նկատել է նաև, որ 139 թեկնածուներից 9-ը կանայք են, ամենափոքրը 28 տարեկան է, իսկ ամենամեծը` 70: Նրա խոսքով` 139 թեկնածուներից 54-ն անկուսակցական են: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):
Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |