«Երկիր». Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի գործերը այդքան էլ լավ չեն![]() 28 ապրիլի 2012 - 10:55 AMT PanARMENIAN.Net - «Երկիրը» գրում է, որ իրենց տեղեկություններով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի գործերը այդքան էլ լավ չեն: Նա չի կարողանում ՀՀԿ-ի համար ապահովել ձայների այն քանակը, որը խոսք է տվել ղեկավարությանը: ՀՀԿ-ում անգամ շշուկներ կան, որ ընտրություններից հետո «ղեկավարությունը» կազատվի Կոտայքի մարզպետից, իսկ մարզից թերթին հասած լուրերի համաձայն, մարզպետը ձայներ ապահովելու համար ընկել է դռնեդուռ: Նա գրեթե ամեն օր հավաքներ է կազմեկերպում գյուղապետների հետ: Ինչպես մարզպետի հետ են խիստ խոսել ՀՀԿ-ում, նույն տոնով էլ մարզպետը խոսում է իր ենթակաների հետ: Հարցը նա կտրուկ է դրել, եթե գյուղապետները չկարողացան խոստացված ձայներն ապահովել` «լավ չի լինի»: ՀՀԿ-ում անգամ պատմում են, որ մարզպետն անհնազանդների ցուցակ է կազմել, որն ամեն օր բացում և յուրաքանչյուրի անվան դիմաց կատարած աշխատանքը մինուս-պլյուսով է արձանագրում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |