Վահան Հովհաննիսյան. ՀՅԴ-ն կարող է կրկնապատկել իր ներկայությունն ԱԺ-ում![]() 1 մայիսի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Եթե 5-րդ գումարման Ազգային Ժողովում ՀՅԴ-ն ունենա 25-30 պատգամավոր, ապա կարելի է ասել, որ Դաշնակցությունը մեծամասնություն կկազմի: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, հավելելով, որ 4-րդ գումարման խորհրդարանում Դաշնակցության պատգամավորներն ավելի ակտիվ էին, քան մեծամասնություն կազմող կուսակցություններինը: «Ամենայն լրջությամբ ունենք հնարավորություն կրկնապատկելու մեր ներկայությունը խորհրդարանում: Դուք տեսել եք ՀՅԴ խմբակցության ակտիվությունը խորհրդարանում», ասաց Վահան Հովհաննիսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կվարվի Դաշնակցությունը, եթե ձայների ակնկալած քանակը չհավաքի, Հովհաննիսյանը նշեց. «Հնարավոր է, որ ես սխալ կանխատեսում ունենամ և ժողովուրդը մեզ քվե չտա: Դրանում կասկածում եմ, բայց եթե ազատ ընտրություն է` ցանկացած անակնկալ կարող է տեղի ունենալ», -նշեց բանախոսը: Ըստ Հովհաննիսյանի` հնարավոր չէ կանխատեսել ժողովրդի համակրանքը այս կամ այն կուսակցության հանդեպ, քանի որ Հայաստանում իրականացվող սոցիալական հարցումները արդյունավետ համարել չի կարելի: «Բոլոր կուսակցություններին ասվում է, որ եթե ժողովուրդը ձեզ ձայն չի տվել` բողոքելու տեղ չունեք, ձեր մեջ ման եկեք սխալները», - ասաց Վահան Հովհաննիսյանը: Բանախոսի համոզմամբ` բողոքի ալիքն անխուսափելի է, եթե ընտրախախտումներ գրանցվեն ԿԸՀ-ի կողմից և իշխող կուսակցության օգտին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |