«Հրապարակ». Նոր ձևավորվող կառավարության կազմը նույնիսկ քաղաքական շրջանակների համար է անկանխատեսելի

«Հրապարակ». Նոր ձևավորվող կառավարության կազմը նույնիսկ քաղաքական շրջանակների համար է անկանխատեսելի

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ այս օրերին նույնիսկ քաղաքական շրջանակների համար է անկանխատեսելի, թե խորհրդարանական ընտրություններից հետո ինչ կազմ է ունենալու նոր ձևավորվող կառավարությունը:

Բանն այն է, որ այդ մասին ՀՀԿ վերջին քննարկումներից մեկում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նոր նշանակումների հարցը փակված է, և այդ մասին կքննարկեն մայիսի 6-ից հետո: Ավելին, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մի քանի անձանց մոտ կիսվել է, որ նշանակումները կախված կլինեն ընտրությունների ժամանակ տվյալ ՀՀԿ-ականի` ձայներ բերելու ընդունակությունից: Թերևս այս մասին է փաստում շատ ՀՀԿ-ականների, այդ թվում Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի` վերջին օրերին ցուցաբերած առանձնակի ակտիվությունը Կենտրոն համայնքում: Գաղտնիք չէ, որ Բեգլարյանը, ով մեծ հեղինակություն ունի Կենտրոնում, մինչև վերջերս բավականին պասիվ էր, իսկ վերջին օրերին նա հսկայական աշխատանք է տարել, որ Կենտրոնում անցնեն ՀՀԿ թեկնածուները` Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը, և ՀՀԿ համամասնական ցուցակն էլ պատկառելի թվով ձայներ ստանա:

 Ուշագրավ
---