ՀԱԿ անդամները հանդիպել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդի հետ![]() 2 մայիսի 2012 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Թիվ 6 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը և նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Տիգրան Պետրոսյանն ու Հրաչյա Աղաբեկյանն այսօր հանդիպել են երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդ Ռումինիայից ժամանած Անդրեա Մոկանուի հետ: ՀԱԿ անդամ Ավետ Պողոսյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ շտաբի ներկայացուցիչները երկարաժամկետ դիտորդին են ներկայացրել թիվ 6 ԸԸՀ-ի` գոյություն չունեցող շենքերում գրանցված մարդկանց շրջանում քարոզչություն իրականացնելու խոչընդոտների առկայության վերաբերյալ իրենց դիմումի արձագանքը, ինչպես նաև գործի հետագա ընթացքը: Պողոսյանի շտաբի ներկայացուցիչները դիտորդին նաև տեղեկացրել են, որ ընտրացուցակներում առկա է 252 մահացած անձանց անուններ, որոնցից ցուցակներից հանվել է միայն 92-ի տվյալները: Դիտորդին է ներկայացվել նաև ոստիկանության արձագանքը` կալանավորների և զինծառայողների վերաբերյալ Պողոսյանի շտաբի կողմից իրենց ուղղված դիմումին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդը նաև տեղեկացել է մի շարք բնակարաններում անհայտ անձանց գրանցումների բազմաթիվ փաստերի մասին: Մասնավորապես, որ ընտրացուցակներում` տարբեր հասցեներով գրանցված բազմաթիվ անհայտ անուներ կան, որոնց այդ բնակարանների սեփականատերերը չեն ճանաչում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |