ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը սերտորեն կհամագործակցեն ընտրատեղամասերում![]() 4 մայիսի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանի» կուսակցության (ԲՀԿ), Հայ Հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչները, որոնք ընտրախախտումների միջկուսակցական շտաբի անդամներ են, սերտորեն կհամագործակցեն նաև մայիսի 6-ին ընտրատեղամասերում: Այդ մասին շտաբի նիստում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, այդ երեք ուժերը մտադիր են ստեղծել նաև շարժական խմբեր, որոնք ընտրությունների օրը կարձագանքեն խախտումների աղաղակող դեպքերին և առաջարկել է լրագրողներին ու դիտորդներին նույնպես ընդգրկվել այդ խմբերի կազմում: Զուրաբյանը հավելել է, որ ՀԱԿ-ը մեծ հույսեր չի կապում Սահմանադրական դատարանի հետ, ասելով, որ այն կորոշի անսահմանադրական ճանաչել քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ուստի միջկուսակցական շտաբի անդամները պայմանավորվել են համատեղ գրանցել քվեարկած քաղաքացիներին: «Դա կարվի նրա համար, որ եթե պետությունը ցուցակները պահպանում է որպես պետական գաղտնիք, իսկ մենք դա համարում ենք հակասահմանադրական, մենք կբացահայտնեք այդ գաղտնիքը»,-հայտարարել է նա: ՀԱԿ համակարգողը հավելել է, որ նրանք ամեն ինչ կանեն ապօրինի քվեարկածներին քրեական պատասխանատվության կանչելու համար: Զուրաբյանը նաև ասել է, որ երեք քաղաքական ուժերը համատեղ կհաշվառեն քվեարկության արդյունքները: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ՀԱԿ-ի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |