Մարդու իրավունքների պաշտպանը հանդես կգա ԱԺ ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով![]() 7 մայիսի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Առաջնորդվելով Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով` Պաշտպանը որոշում է կայացրել հանդես գալ 2012թ-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ արտահերթ զեկույցով, որը կպատրաստվի հարուցված վարույթների արդյունքների և Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող հետընտրական գործընթացների մշտադիտարկման հիման վրա: Այս մասին PanARMENIAN-ին հայտնել են ՄԻՊ գրասենյակից: Պաշտպանի արտահերթ զեկույցում տեղ կգտնեն ոչ միայն նախընտրական քարոզչության, ընտրությունների օրվա, այլև հետընտրական շրջանում մի շարք պետական մարմինների, այդ թվում ընտրական հանձնաժողովների, ոստիկանության, դատախազության, ինչպես նաև ընտրական գործընթացի այլ մասնակիցների գործողությունների վերաբերյալ փաստացի տվյալները և Պաշտպանի գնահատականները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |