ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ 3 հունիսի 2004 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է Իրաքում ժամանակավոր կառավարության ձեւավորումը, որն իր լիազորությունները կստանձնի առաջիկա հունիսի 30-ից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: «Համոզված ենք, որ նոր կառավարությանը կհաջողվի Իրաքում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը եւ կապահովվի 2005 թվականի հունվարին նախատեսված ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը»,- նշել է նա: «Բարձր գնահատելով ՄԱԿ-ի դերը Իրաքի կարգավորման գործում եւ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի կոչին` Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը միջազգային հանրության հետ համատեղ գործուն մասնակցություն բերել Իրաքի վերականգնողական աշխատանքներին` հանուն այդ երկրում եւ ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ ամրապնդման», -հայտարարել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |