Արամ Մանուկյան. ՀԱԿ-ը ՍԴ կդիմի ԱԺ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով![]() PanARMENIAN.Net - ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Այդ մասին Մանուկյանը հայտնել է Երևանում ընթացող հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով` նման դիմումի համար հիմք է ծառայում, մասնավորապես, Սարգսյանի և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան անձանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, «ինչը հակասահմանադրականության դրսևորում է` ուռճացրած ընտրացուցակներ, ինչպես նաև ընտրողների անձնագրերում անհետացող թանաքով կնիքներ, ինչը թույլ է տվել բազմակի քվեարկում իրականացնել»:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |