25  08.05.12 - ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Փաշինյան. Հայկական իշխանությունները սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում

Փաշինյան. Հայկական իշխանությունները սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է, թե գտնում է, որ հայկական իշխանությունները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում:

Այս կապակցությամբ, նրա խոսքով, մայիսի 6-ը յուրօրինակ ապրիլի 24 է դարձել: Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանն այժմ «քոչարյանասարգսյանական օսվենցիմ է»:

Փաշինյանը նաև անդրադարձել է իր մեծամասնական մասնակցությանը ընտրություններին` ընդգծելով, որ այդ «օսվենցիմում» գտնվել է 9099 ազատ և հպարտ քաղաքացի, ովքեր, անկախ ամեն ինչից, քվեարկել են իր օգտին:

Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 7 ընտրատարածքում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---