«168 ժամ». Ըստ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել![]() 10 մայիսի 2012 - 09:35 AMT PanARMENIAN.Net - «Այժմ գնում են բանակցություններ: Ընդամենը մի քանի օր հետո ամեն ինչ պարզ կլինի… ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմել»,- երեկ «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան հարցին, թե որ կուսակցությունների հետ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ն, կամ ընդհանրապես՝ կոալիցիա կկազմի՞, թե ոչ: Սարգսյանը չի մանրամասնել, թե որ կուսակցությունների հետ են ընդանում այդ բանակցությունները: Նույն հարցերին պատասխանելով՝ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ հայտարարել է, թե հետագա կոալիցիան պետք է լինի «գաղափարական կոալիցիա»: «Եթե մի քանի կուսակցություն իրար կողքի կանգնում և համագործակցում են, ապա գաղափարապես նույն ուղղվածությունը պետք է ունենան»,- ասել է ԱԺ նախագահը՝ կրկին չմանրամասնելով, թե Աժ անցած որ կուսակցություններն են ՀՀԿ-ին գաղափարակից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |