ՀՀ աշխատանքի նախարարը գոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից![]() 10 մայիսի 2012 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը գոհ է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: «Ես գոհ եմ արդյունքներից, քանի որ այս անգամ 2007թ. համեմատ ԲՀԿ-ն երկու անգամ ավելի ձայն հավաքեց»,-հայտարարել է նա լրագրողներին կառավարությունում: Ինչ վերաբեում է իր զբաղեցրած պաշտոնին, ապա Արթուր Գրիգորյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, քանի դեռ չի ձևավորվել կոալիցիա՝ նշելով, որ այս պահին նա մի շարք ծրագրեր է ղեկավարում, որոնք «լավ կլիներ ավարտին հասցնել»: «Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ից հետո»,-հավելել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |