Երևանյան նորաձևության շաբաթին առաջին անգամ կմասնակցեն թուրք մասնագետներ![]() 10 մայիսի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանյան նորաձևության շաբաթին առաջին անգամ մասնակցելու են Թուրքիայից ժամանած մասնագետներ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչ Արման Անտոնյանը, թուրք գործարարներների հետ նրանք կփորձեն համատեղ ծրագրեր և նախագծեր իրականացնել: Այս անգամ միջոցառումը տեղի է ունենալու մեկ օր, սակայն կազմակերպիչների խոսքով հետագայում այն մեկ շաբաթ կտևի: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են հին հայկական նկարազարդումների հիման վրա վերականգնած հայկական տարազներ: Շաբաթվա բացումը տեղի է ունենալու մայիսի 25-ին, կառավարության Մելիք Ադամյան նիստերի դահլիճի ճեմասրահում: Նույն օրը տեղի է ունանլու նաև նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը: Փառատոնին հրավիրված են պատվավոր հյուրեր` գործարարներ, դեսպաններ, քաղաքական զործիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և զանգվածային լրատվամիջոցներ: Երևանյան նորաձևության շաբաթն առաջին անգամ տեղի է ունեցել 2000 թ., երբ նոր էին ձևավորվում բռենդային խանութները: Մի քանի տարի անց այն տեղափոխվեց Մոսկվա: Մի քանի տարի դադարից հետո այն նորից վերադարձել է Հայաստան, և կկազմակերպվի գարուն-աշուն պարբերությամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |