Մայիսի 10-ին Անրի Դելոնե գավաթն ավարտել է իր տրոֆի-շրջագայությունը Լեհաստանում![]() 10 մայիսի 2012 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին լեհական Կատովիցե քաղաքում հարյուրավոր մարդիկ եկել էին տեսնելու Անրի Դելոնե գավաթը՝ EURO-2012-ի գլխավոր մրցանակը: Կատովիցեն դարձել է տրոֆի-շրջագայության լեհական մասի վերջին կանգառը, որը գովազդում է Եվրոպայի առաջնությունն ընդունող երկրների 14 քաղաքներում: Կատովիցեում 8կգ-անոց արծաթե գավաթը տեղադրել են հատուկ բեմի վրա, Լեհաստանում շրջագայությունն ուղեկցել է EURO-2012-ի դեսպան Անջեյ Շարմախը: Մայիսի 11-ին գավաթը կսկսի իր երթն ուկրաինական քաղաքներով: Շրջագայությունը կսկսվի Կիևում, կավարտվի Օդեսայում մայիսի 26-ին, հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |