Գրեհեմ Ուոթսոն. Ղարաբաղի հարցի ռազմական լուծման դեպքում մեղավորներ ու անմեղներ չեն լինի, կլինեն միայն ողջ մնացածներ

Գրեհեմ Ուոթսոն. Ղարաբաղի հարցի ռազմական լուծման դեպքում մեղավորներ ու անմեղներ չեն լինի, կլինեն միայն ողջ մնացածներ

PanARMENIAN.Net - Լիբերալ-ժողովրդավարների և բարեփոխիչների եվրոպական կուսակցության (ԼԺԲԵԿ) ղեկավար Գրեհեմ Ուոթսոնն Երևանում հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ամենաբարդ սառեցված հակամարտություններից մեկն է, թեև «սառեցված» սահմանումն այս պարագայում կարելի է օգտագործել միայն վերապահումներով, քանի որ այնտեղ շարունակում են մարդիկ զոհվել: Նա նշել է, որ չնայած հանգուցալուծման ակտիվ ջանքերին, գործընթացն առաջ չի գնում: Ուոթսոնը նշել է, որ դիրքորոշումների մերձեցումը, ինչպես նաև վստահության ամրապնդումը Ռուսաստանի ու ԵՄ միջև կարող է դրական անդրադառնալ այդ կողմերի համագործակցության վրա ղարաբաղյան կարգավորման հարցում:

Ուոթսոնը նշել է, թե չի կարող ասել, թե ով է ճիշտ, ով մեղավոր հակամարտությունում, սակայն վստահաբար կարող է ասել. «Զինված հակամարտության դեպքում մեղավորներ ու անմեղներ չեն լինի, կլինեն միայն ողջ մնացածներ»:

5  11.05.12 - «Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների» կուսակցության նախագահ Գրահամ Ուաթսոնի և Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---