«Հայկական ժամանակ». Փոստանջյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի

«Հայկական ժամանակ». Փոստանջյանը պատգամավորական մանդատը վայր չի դնի

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ «Ժառանգության» համամասնական ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող Զարուհի Փոստանջյանը չի հրաժարվել ապագա ԱԺ-ի պատգամավորական իր մանդատից: Ըստ Փոստանջյանի` «նման հարց իրենց կուսակցությունում չի քննարկվել, և իր մանդատի շուրջ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Երեկ ողջ օրը համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ Փոստանջյանը որոշել է հրաժարվել ապագա խորհրդարանի պատգամավորական մանդատից: Նաև այդ «հրաժարման» տարբեր պատճառներ էին նշվում. իբր՝ Փոստանջյանն իմացել է, որ «Ժառանգություն»-ը իշխանությունների հետ է համագործակցում, դրա համար է ինքնաբացարկ ներկայացրել, իսկ մյուս տարբերակով` նրան իբր ստիպում են ինքնաբացարկ ներկայացնել, որպեսզի «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թևան Պողոսյանը դառնա պատգամավոր»:Ընտրությունների արդյունքում «Ժառանգություն»-ը ստացել է հինգ մանդատ, և եթե ինքնաբացարկներ չլինեն` ԱԺ կանցնեն Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---