Հայաստանի նախագահը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հոբելյանական նստաշրջանին![]() 14 մայիսի 2012 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին` նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին և ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: Նույն օրը Մոսկվայում Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |