«Հայկական ժամանակ». Վարդան Ղուկասյանին կփոխարինեն Արման Սահակյանով![]() 15 մայիսի 2012 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ երեկ հայտնի է դարձել, թե իշխանությունը պլանավորում է Գյումրիի ՀՀԿ–ական քաղաքապետ ՎարդանՂուկասյանին այդ պաշտոնում փոխարինել թիվ 34 ընտրատարածքում մեծամասնականով ՀՀԿ–ից առաջադրված թեկնածու Արման Սահակայնով։ «Վերջինս մայիսի 6–ին խորհրդարանական ընտրություններում այդ ընտրատարածքում պարտվեց ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանին։ Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերի, ՀՀԿ–ն Գյումրիում հավաքել է 24.5 տոկոս ձայն, իսկ ԲՀԿ–ն 44.46 տոկոս։ ՀՀԿ–ում նման պարտության թիվ մեկ պատասխանատուն համարում են Վարդան Ղուկասյանին։ Գյումրիի քաղաքապետի հերթկաան ընտրությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 9-ին կամ 16-ին։ Վարդան Ղուկասյանը ՀՀԿ ցուցակի 76–րդ համարն է, և ինչպես հայտնում են հանարպետական մեր աղբյուրները, ենթադրվում է, որ նրան կտանեն խորհրդարան, իսկ Գյումրիի քաղաքապետի արտահերթ ընտրություններ կանցկացնեն։ Ըստ ամենայնի` Սերժ Սարգսյանը որոշել է նախագահական ընտրություններից առաջ իրավիճակն ու մթնոլորտը հանրապետության երկրորդ քաղաքում փոխել և այնտեղ ամրցանել իր դիրքերը»,–գրում է օրաթերթը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |