«Հայացք». Սերժ Սարգսյանը պատժելու է խորհրդարանից բացակայող մականունավոր պատգամավորներին![]() 15 մայիսի 2012 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ արդեն երրորդ օրն է շիլաշփոթ է սկսվել Հանրապետական կուսակցության բոլոր պատգամավորների շրջապատում, ովքեր ներկայացնում են բիզնես աշխարը։ «Կուսակցությունում լուր է տարածվել, թե իրենց առաջնորդը` ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը, խիստ հետևողական է լինելու և պատժելու է խորհրդարանի աշխատանքներից սիստեմատիկ բացակայող բիզնեսմեն–մականունավորներին։ Ապագա խորհրդարանում հաճախակի բացակայող պատգամավորին ստիպելու են մանդատը վայր դնել։ Նրանց կփոխարինեն ցուցակում հաջորդաբար անդամագրվածները։ Ինչն է բոլ` ՀՀԿ համամասնակաան ցուցակի «պահեստային» հարյուրավոր դեպուտատացուները։ Երեկվանից բիզնեսմեն դեպուտատացուները «դռնեդուռ» ընկած իմիջմեյքերներ են փնտրում։ Որոշել են քաղաքական գործիչ դառնալ։ Պատրաստվում են մշտական ակտիվ քաղաքական ելույթներ ունենալ։ Իսկ ելույթ գրողներին, ինչ է եղել, կվարձեն»,–գրում է Հայացքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |